eschool.am -ը նորացված տարբերակով հասանելի կլինի արդեն փետրվարին![]() 30 օգոստոսի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Eschool.am կայքը, ըստ նոր ծրագրի պետք է բարեփոխվի հեշտացնելով հիմնականում դպրոցներում կատարվող փաստաթղթաշրջանառությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: Ըստ նրա, դա արվում է տնօրեների վարչական աշխատանքը թեթևացնելու, դրանք էլեկտրոնային դարձնելու համար: Նոր ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ: Պայմանագիրը կկքնվի սեպտեմբերի կեսերին, իսկ ծրագրի իրականացումը կտևի 5 ամիս: Պողոսյանը նշեց նաև, որ ծրագրով նախատեսվում է eschool.am ում ներառել աշակերտների հաշմառման, գրադարանի , մանկավարժական խորհուրդների համակարգեր: Հիշեցնենք, որ eschool.am - տեղեկատվական համակարգը նախատեսված է կրթական հաստատությունում և կրթական հաստատությունների միջև միասնական տեղեկատվական միջավայրի ձևավորման համար: Համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացնել հանրակրթական հաստատության կառավարումը, ինչպես նաև կրթական հաստատության հիմնական տեղեկատվական գործընթացները: Ներկայումս համակարգը ներդրված է Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի 337 դպրոցներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |