Christie's-ը հուսով է 20-30 մլն դոլար ստանալ Կանդինսկու կտավի համար![]() 30 օգոստոսի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Վասիլի Կանդինսկու աշխատանքը ներկայացվել է Christie's աճուրդում: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», աճուրդը հուսով է «№8 իմպրովիզացիայի էսքիզը» նկարի համար, որը ստեղծվել է 1909 թվականին, ստանալ 20-30 մլն դոլար: Եթե արվեստի գործը վաճառվի ավելի քան 21 մլն դոլարով, ապա Կանդինսկու աշխատանքների համար դա ռեկորդային թիվ կլինի: Նրա «Ֆուգա» կտավը 1990թ. վաճառվել է 20,9 մլն դոլարով: Նկարի վրա քաղաք է պատկերված՝ տեսանելի են եկեղեցիների գմբեթները, պարիսպը, առաջին պլանում ֆգուրներ են պատկերված: Նկարիչն իր գործերը բաժանում էր կարգերի՝ «Տպավորություններ», «Իմպրովիզացիաներ» և «Կոմպոզիցիաներ»: «№8 իմպրովիզացիայի էսքիզը» այդ շարքի վերջին կտավն է: «№8 իմպրովիզացիայի էսքիզը» աճուրդի կհանվի նոյեմբերի 7-ին՝ «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստը» սակարկությունների ժամանակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |