ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները Հայաստանում հետաձգվել են մինչև սեպտեմբերի 15-19![]() 30 օգոստոսի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Համագործակցություն 2012» զորավարժությունը, որ կայանալու է Հայաստանում հայտարարված սեպտեմբերի 3-8-ի փոխարեն տեղի կունենա սեպտեմբերի 15-19: Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, զորավարժությունները հետաձգվել են հայկական կողմի խնդրանքով տեխնիկական պատճառներով: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, զորավարժությունների ժամանակ, որոնք կանցնեն «Բաղրամյան» զորավարժարանում, կմշակվի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում: Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զորամիավորումներն ու հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ միջազգային դիտորդները: Մասնակիցների ընդհանուր թիվը կհասնի 2000: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |