«Վզգլյադ». Գրոհայիններն իրենք են վճարել իրենց վրացի պատանդներին30 օգոստոսի 2012 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Վրացական «9-րդ ալիքը» տարածել է Լապանկուրի գյուղի բնակիչների մեկնաբանությունները, որոնք փոխանցել են 5 երիտասարդ տղամարդկանց պատմածները: Վերջիններս պատանդ էին վերցվել, իբրև թե, Դաղստանից եկած գրոհայինների կողմից, փոխանցում է «Վզգլյադը»: Պատանդներն իրենք լրագրողների հետ չեն ցանկանում շփվել: Գյուղացիները պատմում են, որ գրոհայինները խնդրել են այդ հինգ տղամարդկանց «ուղեկցել նրանց մինչև Ռուսաստանի հետ սահմանը, փող տվել ու հագուստ»: «Նրանց լավ նն վերաբերվել, կերակրել են, ասել են, որ այդ գումարով կարող էին խնջույք կազմակերպել, գրոհայիններից մեկը խոսել է վրացերեն»,-պատմել են գյուղացիները` հղելով ազատված տղամարդկանց: Մինչդեռ նախօրեին ազատված պատանդները ՆԳՆ տարածած կադրերում ասում են. «Մեզ զգուշացրեցին, որ եթե փորձենք փախչել, մեզ կսպանեն: Նրանք 15 հոգի էին, ինքնաձիգեր ունեին, տարբեր զենք, նռնականետեր»: Ընդ որում, նրանք չեն խոսել ազատագրման մանրամասների և այն մասին, թե ինչպես է նրանց հաջովել փախչել զինված խմբից: «9-րդ ալիքի» նկարահանող խումբը ներթափանցել է կիրճ, որտեղ տեղի է ունեցել գրոհայինների հանդիպումը գյուղի 5 բնակիչների հետ` խոստանալով, որ հետո կհրապարակեն նաև կադրերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |