Հենրիխ Մխիթարյանն իր ռեկորդների մասին. Սա դեռևս իմ մարզավիճակի սահմանը չէ![]() 30 օգոստոսի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը hotsport.ua-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նոր խաղաշրջանի իր «սխրանքները»` նշելով, որ առաջնության մեկնարկից առաջ անգամ չէր էլ մտածում, որ կկարողանա այդքան գոլեր խփել: «Կարող եմ ասել, որ սա դեռևս իմ մարզավիճակի սահմանը չէ: Պետք է կատարելագործվեմ և աշխատեմ ինձ վրա: Նախկինում ես սառնասրտության պակաս ունեի, սակայն հիմա ավելի վստահ եմ ինձ զգում: Ուրախ կլինեմ, եթե օգնեմ «Շախտյորին» հաղթել յուրաքանչյուր խաղում»,-հայտարարել է Մխիթարյանը: Ըստ Մխիթարյանի, ինքը չի մտածում անհատական մրցանակների և կոչումների մասին: «Իմ նպատակն է օգնել թիմին: Իհարկե, եթե ես ճանաչվեմ այս խաղաշրջանի լավագույն ռմբարկու, շատ հաճելի կլինի` ինչպես իմ, այնպես էլ «Շախտյորի» համար»,-ընդգծել է նա: Հերիխ Մպիթարյանը 7 տուրերից հետո 11 գոլերով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների մրցավազքը: Նա հավաքել է երկրպագուների ձայների 91.78 տոկոսը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |