ՄԱԿ գլխավոր քարտուղարը պահանջում է Թեհրանից ապացուցել իր ատոմային ծրագրի խաղաղ նպատակները

ՄԱԿ գլխավոր քարտուղարը պահանջում է Թեհրանից ապացուցել իր ատոմային ծրագրի խաղաղ նպատակները

PanARMENIAN.Net - Իրանը պետք է «որոշակի քայլեր ձեռնարկի» և ապացուցի միջազգային հանրությանը, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցությունների ընթացքում:

Պան Գի Մունը հավաստիացրել է իրանական ղեկավարությանը, որ «համակ ուշադրությամբ հետևում է իրանական միջուկային խնդրի շուրջ «5+1» խմբի հետ բանակցությունների ընթացքին»: Նա նաև իր հիասթափությունն է արտահայտել «մինչ օրս արձանագրված փոքր առաջընթացի» կապակցությամբ` նշելով, որ խնդրի լուծման համար ընդունելի է միայն դիվանագիտությունը:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը այսօր լրագրողներին է հայտնել, որ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում «տեղի է ունեցել մտքերի անկեղծ փոխանակում»: «Երկու կողմերն էլ ուշադիր լսել են միմյանց դիրքորոշումները»,-ասել է Մարտին Նեսիրկեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---