Չմիավորման շարժման որոշ երկրներ համախմբվում են Սիրիայի ճգնաժամի լուծում գտնելու նպատակով

Չմիավորման շարժման որոշ երկրներ համախմբվում են Սիրիայի ճգնաժամի լուծում գտնելու նպատակով

PanARMENIAN.Net - Իրանի նախաձեռնությամբ Չմիավորված երկրների շարժման մի շարք անդամներ որոշում են կայացրել ստեղծել խումբ` Սիրիայի ճգնաժամի լուծումներ փնտրելու նպատակով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին:

«Երբ մյուս միջազգային կազմակերպությունները ներգրավված են սիրիական հարցում, Չմիավորված երկրների շարժումը չի կարող ձեռնպահ դիրքում լինել»,-հայտարարել է նա:

Հայտնի է դարձել, որ «եռյակում» ներառված կլինեն Իրանը, Եգիպոտսը, Վենեսուելան` որպես Չմիավորման շարժման գործող, նախկին և ապագա նախագահներ, ինչպես նաև Լիբանանը և Իրաքը:

«Եռյակը» համագործակցելու է այլ միջազգային կազմակերպությունների հետ»,-ընդգծել է Սալեհին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---