Սամարաս. Հունաստանի տնտեսությունը չի դիմանա խիստ տնտեսման հետագա քայլերին![]() 30 օգոստոսի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի պետական ծախսերի կրճատման հաջորդ փուլը, որ նախատեսվում է 2013-2014թթ., վերջինը կլինի, հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը, հայտնում է Associated Press-ը: «Այդ միջոցներից շատերը բավականին ցավոտ են, սակայն նաև անխուսափելի: Հակառակ դեպքում երկիրը կկորցնի վստահությունը»,-ասել է Սամարասը: Նա նշել է սակայն, որ Հունաստանի տնտեսությունը չի դիմանա խիստ տնտեսման հետագա քայլերին: Պետական ծախսերը նախատեսվում է կրճատել 11,5 մլրդ եվրոյով: Կառավարությունը չի պարզաբանել, թե ինչի հաշվին է կատարվելու խիստ տնտեսումը,սակայն, ակնկալվում է, որ կկրճատվեն կենսաթոշակներն ու պետծառայողների աշխատավարձերը: Սամարասը զգուշացրել է, որ ծախսերի կրճատումից հրաժարվելու դեպքում, Հունաստանը ստիպված կլինի դուրս գալ եվրագոտուց, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |