Մխիթարյանը «Դինամոյի» հետ խաղի մասին. Գերադասում եմ հարգել մրցակցին դաշտում, ոչ թե բռունցք ճոճել

Մխիթարյանը «Դինամոյի» հետ խաղի մասին. Գերադասում եմ հարգել մրցակցին դաշտում, ոչ թե բռունցք ճոճել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը hotsport.ua-ին տված հարցազրույցում կիսվել է իր ակնկալիքներով «հանքափորների» մշտական մրցակից Կիևի «Դինամոյի» հետ կարևոր խաղից առաջ: «Ոչ մի առանձնահատուկ բան մեր նախապատրաստման մեջ այդ խաղին չկա: Մենք գիտենք, որ «Դինամոն» է մեր հիմնական մրցակիցը առաջնության առաջին տեղի համար պայքարում, սակայն ոչ մի դիսկոմֆորտ այդ խաղից առաջ «Շախտյորի» անդամները չեն զգում»,-հայտարարել է նա:

Մխիթարյանը նաև պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում հանգստություն պահպանել նման սկզբունքային խաղերում: «Նման դերբիները միշտ շատ զգացմունքային են լինում, սակայն մենք չպետք է ենթարկվենք սադրանքների: Անձամբ ես հաղթահարում եմ դա, կարծում եմ, բոլորս էլ մարդ ենք, բոլորի մոտ ինչ-որ բան կարող է չստացվել: Պետք չէ ավելորդ անգամ կենտրոնանալ անհաջողության վրա, պետք է «սառը գլխով» առաջ գնալ և ամեն ինչ կստացվի: Ես գերադասում եմ հարգել մրցակցին դաշտում, ոչ թե բռունցք ճոճել, որպեսզի քո թիմը փոքրամասնության մեջ մնա»,-ասել է նա:

Ըստ Մխիթարյանի, նա չգիտի, թե ինչպես կանդրադառնա «Դինամոյի» վրա ծանր խաղը «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայում, նա գերադասում է կենտրոնանալ իր թիմի պատրաստության վրա:

Մխիթարյանը նաև շնորհավորել է «Դինամոյի» անդամներին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու առթիվ: Լրագրողի այն հարցին, թե գիտի նա արդյոք, որ նա ընդամենը մեկ գնդակ է պակաս խփել «Դինամոյի» բոլոր խփած գոլերից, Մխիթարյանն ասել է, որ չի հետևում վիճակագրությանը:

Հենրիխ Մխիթարյանը 7 տուրից հետո 11 իրացրած գնդակով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների մրցավազքը: Նա հավաքել է երկրպագուների ձայների 91.78 տոկոսը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---