Ֆրանսիայի նախագահ. Ընդդիմության կողմիցժամանակավոր կառավարության ստեղծումը կօգնի համոզել ՌԴ-ին և Չինաստանին նպաստել Ասադի հեռանալուն

Ֆրանսիայի նախագահ. Ընդդիմության կողմիցժամանակավոր կառավարության ստեղծումը կօգնի համոզել ՌԴ-ին և Չինաստանին նպաստել Ասադի հեռանալուն

PanARMENIAN.Net - Սիրիայում ժամանակավոր ընդդիմադիր կառավարության ստեղծումը պետք է համոզի Ռուսաստանին և Չինաստանին նպաստել Ասադի հեռանալուն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը:

Ավելի վաղ Օլլանդը կոչ էր արել սիրիական ընդդիմությանը ստեղծել ներկայացուցչական ժամանակավոր կառավարություն, որին կսատարեին սիրիական համայնքների մեծ մասը և որը կճանաչեր նաև Ֆրանսիան:

Սիրիական ճգնաժամը շարունակվում է արդեն ավելի քան 17 ամիս: Այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---