ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում Սիրիայում 6 հոգուց բաղկացած հայ ընտանիքի սպանության մասին լուրերը![]() 30 օգոստոսի 2012 - 20:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում Սիրիայում 6 հոգուց բաղկացած հայ ընտանիքի սպանության մասին լուրերը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Տեղեկություններն այն մասին, որ Դամասկոսի Զամալքա արվարձանի մզկիթում հայտնաբերվել են 6 հայերի մարմիններ, նախօրեին տարածել էր «Ազդակ» պարբերականը: Սիրիայի հայկական համայնքը խոշորագույններից է երկրում: Մինչև վերջերս այն բաղկացած էր մոտ 100 հազար հայերից: Սիրիայում ճգնաժամը շարունակվում է արդեն ավելի քան 17 ամիս: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 20 հազար մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |