ՀՀ ոստիկանությունը չի մեկնաբանում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը![]() 30 օգոստոսի 2012 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը չի մեկնաբանել Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը: «Այժմ այնտեղ աշխատում են ոստիկանները, պարզվում են մանրամասները: Տեղեկատվությունը լրացուցիչ կհաղորդվի»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն մասին, որ Խաչիկյանի վրա կրակել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիտչյանը, ապա Ահարոնյանը պատասխանել է. «Կայքերը կարող են տալ նմանօրինակ տեղեկատվություն, սակայն մենք կստուգենք, հետո նոր միայն կհրապարակենք»: Հարկ է նշել, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պատկանում է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին, իսկ Հայկազ Խաչիկյանը Սոցապ պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ում դեմ գործ է հարուցվել` թոշակների յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |