Արմեն Գևորգյանը հուշամեդալ է հանձնել USAID հայկական գրասենյակի ղեկավար Ջեթինդեր Չիմային30 օգոստոսի 2012 - 21:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին` առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, փոխվարչապետը նախ շնորհակալության հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ ՄԶԳ-ն կառավարության կարևոր գործընկերներից է և աջակից է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին: Նա հատկապես գոհունակություն հայտնեց մարզերում և համայնքներում ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ, որոնք մի կողմից ուղղված են տեղական կառավարման համակարգի զարգացմանը, մյուս կողմից` համայնքներում տեղական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Ըստ փոխվարչապետի` այս բաղադրիչների համադրումն է նաև ծրագրերի արդյունավետության գրավականը: Նա հատկապես առանձնացրեց ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը»: Փոխվարչապետը նաև ընդգծեց Չ. Ջեթինդերի անձնական ջանքերը և նրան հանձնեց Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ադյունավետ համարեց համագործակցությունը: Անդրադառնալով տարածքների զարգացման խնդրին` նա այդ նպատակի համար կարևորեց ռեսուրսների համախմբումը: Նշելով, որ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն` Չ. Ջեթինդերը վստահություն հայտնեց, որ հետագայում ևս կպահպանվի փոխգործակցության բարձր մակարդակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |