Apple-ի և Google-ի գլխավոր տնօրենները բանակցում են վիճելի պատենտային հարցերի շուրջ![]() 31 օգոստոսի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը և Google-ի տնօրեն Լարի Պեյջը բանակցություններ են վարում մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են մտավոր սեփականությանը, ներառյալ շարժական տեխնոլոգիաները, հաղորդում է Ռոյթերսը: Աղբյուրների տվյալներով, ընկերությունների ղեկավարները հեռախոսային բանակցություններ են ունեցել: Նրանք պայմանավորվել են քննարկել պատենտային հարցերը: Ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել Ռոյթերսին այդ տեղեկատվությունը: Apple-ը և Google-ը գլխավոր մրցակիցներ են շարժական օպերացիոն համակարգերի շուկայում. iOS ծրագրային պլատֆորմն առաջատար է պլանշետային համակարգիչների ոլորտում, Android-ը` սմարթֆոնների: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |