ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի հակամարտության կարգավորման ոչ մի հնարավոր սցենար

ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի հակամարտության կարգավորման ոչ մի հնարավոր սցենար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ շարունակում է Սիրիայի վերաբերյալ խորհրդատվությունները և չի բացառում հակամարտության կարգավորման սցենարներից ոչ մեկը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է պետդեպատամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:

«Մենք շարունակում ենք սիրիական հարցի լայն քննարկումը մեր թուրք դաշնակիցների, ինչպես նաև այլ գործընկերների հետ: Մենքնախկինի նման դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, բայց ես ձեզ չեմ կարող ոչինչ ասել ինչ-որ նոր առաջարկների մասին»,- ասել է Վենտրելը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում:

Ի պատասխան Նյու Յորքում կայացած ՄԱԿ ԱԽ հանդիպումը մեկնաբանելու խնդրանքի, Վենտրելը նշել է, որ այդ միջոցառումը նախնական է եղել երկրում հումանիտար ճգնաժամի պայքարի դեմ խորհրդատվությունների շարքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---