Այսօր տեղի կունենա ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը![]() 31 օգոստոսի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու է պատգամավորների կողմից «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հանձնաժողովի ստացած 2 դիմումները: Դիմումներից մեկը ներկայացրել է քաղաքացի Արթուր Զադոյանը, որը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ է: Մյուսը ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի դեմ է: Վերջիններին մեղադրում են երևանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված հայտարարությունների առնչությամբ։ Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների՝ չի բացառվում, որ Կարո Կարապետյանի դեմ ներկայացված դիմումը մերժվի։ Թերթը այս առնչությամբ զրուցել էր Արծվիկ Մինասյանի հետ, ով ասել էր, որ թե Շարմազանովը, թե ինքը սահմանադրական որևէ նորմ չեն խախտել, հակառակը՝շարժվել են հենց Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի խղճի, համոզմունքի և սեփական կարծիքը հրապարակավ արտահայտելու մոտեցումից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |