Նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 4 մեդալ է նվաճել

Նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը  Հայաստանը 4 մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով, շահել է 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ սահմանելով աշխարհի ռեկորդ:

Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել երիտասարդների Աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանը: Նրա տարբեր դասերում շահած 2 ոսկե, 1 արծաթե մեդալները ճանաչվել են առաջնության լավագույն նվաճումը: Մեր մարզիկը իր հաղթանակները նշանավորել է սահմանելով աշխարհի ռեկորդ:

Բրոնզե մեդալի է արժանացել Գայանե Շահազիզյանը: Բարձր արդյունքներ են ցուցաբերել նաև թիմի մյուս անդամները:

Մրցաշարին մասնակցել են աշխարհամասի ուժեղագույն թիմերը՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի և այլ երկրների հավաքականներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---