ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՈՐՈՇ ԻՄԱՍՏՈՎ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՄԵԶ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ15 փետրվարի 2005 - 20:32 AMT PanARMENIAN.Net - «Ի՞նչ է նշանակում Հայաստանը գնում է դեպի ինքնամեկուսացում: Ինչու՞ Հայաստանը պետք է գնա դեպի ինքնամեկուսացում: Կարելի է խոսել Հայաստանի շրջափակման մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ այդ պայմաններում, որոնք, իհարկե, չի կարելի բարենպաստ անվանել, Հայաստանի տնտեսությունը զարգանում է»,- «Երկիր» շաբաթաթերթի ինտերնետ-կայքի օն-լայն հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, հանրապետության տնտեսությունը զարգանում է 10-13 տոկոս աճով եւ Երեւան եկած ցանակացած մարդ, առաջին հերթին, օտարերկրացի, անզեն աչքով տեսնում է օրեցօր տեղի ունեցող փոփոխությունները: «Ի վերջո Հայաստանի շրջափակումը որոշ իմաստով սովորեցրել է մեզ զարգացնել տնտեսությունը արտակարգ պայմաններում: Եվ դեռեւս հարց է` արտակարգ իրավիճակի պայմաններում ո՞ր պետության փորձը եւ ո՞ր չափով հնարավորություն կտա պատվով դուրս գալ այդ իրավիճակից: Այնպես որ պետք չէ հույս դնել Հայաստանի մեկուսացման վրա»,-նշել է ՀՀ ՊՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Հայաստանը վարում է լայն եւ բազմակողմ միջազգային քաղաքականություն: «Մենք հույսներս դրել ենք մեր ոգու, մեր պայքարի արդարացիության եւ արդարության վրա: Մենք հույսներս դրել ենք մարդկային արժեքների վրա, որոնց շրջանակներում է եւ տարածքային ամբողջականությունը, եւ ազգերի ինքնորոշումը, որոնք վերաբերում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներին»,-ավելացրել է նա: Ս.Սարգսյանի խոսքերով, Հայաստանի ինքնամեկուսացման մասին հարցը հիշեցնում է 90-ականների սկզբի ադրբեջանական հասարակության որոշ ներկայացուցիչների, ղեկավարների մտածելակերպը, երբ նրանց թվում էր, թե Ղարաբաղը այնքան թույլ է Ադրբեջանի համեմամատությամբ, որ ցանկության դեպքում, առանց լուրջ ջանքների նրան կարելի կլինի հանգիստ գրավել: «Ես մի անգամ ասել եմ մամուլում, որ այդ շրջանում Ադրբեջանում հաճախակի էին փոխվում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում եւ պաշտպանության նախարարները: Նրանցից յուրաքանչյուրը, զբաղեցնելով այդ պաշտոնը, հանդե էր գալիս հրապարակում ժողովրդի առջեւ եւ խոստանում էր, որ մեկ շաբաթ անց թեյ է խմելու Շուշիյում կամ Ստեփանակերտում: Սակայն, բոլորը տեսան, թե ինչպես շրջվեց իրավիճակը»,-եզրափակել է նախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |