Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցին արդեն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան![]() 31 օգոստոսի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»: «Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ մասով պետության ղեկավարը օգոստոսի 31-ին հրամանագիր է ստորագրել Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից 2006թ. ապրիլի 13-ին ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին ներում շնորհելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանական մամուլը հայտնում է նաև, որ Ռ.Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Հունգարիայից, որտեղ կրում էր ցմահ բանտարկությունը: Որպես ապացույց բերվում է Սաֆարովի լուսանկարը Բաքվում: Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում այդ հաղորդագրությունը: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարն ասել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ հանդիպման է և կկարողանա պատասխանել հարցին միայն չորս ժամից: ՀՀ-ում Հունգարիայի դեսպանատան աշխատակից Արթուր Մուշեղյանը չի հաստատել, և չի հերքել տեղեկությունը: «Այս պահին ես սպասում եմ Հունգարիայի իշխանությունների պաշտոնական հայտարարությանը: Մինիչ այդ ոչինչ չեմ կարող ասել: Պատասխանը կլինի մինչև օրվա վերջը, որից հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն կտարածի»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |