Հունգարիայի պետկառույցները հստակ չեն կարողանում ասել ադրբեջանցի մարդասպանն արտահանձնվել է, թե ոչ![]() 31 օգոստոսի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հունգարական պետկառույցները հստակ չեն կարողանում տեղեկություն տրամադրել հայ սպա Գուրգեն Մարգարյանի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում հաղորդագրություն է հայտնվել, որ Սաֆարովն արդեն արտահանձնվել է Ադրբեջանին: Ավելին, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրով ներում է շնորհել Սաֆարովին»: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձել է պարզել Հունգարիայի ԱԳՆ-ում և արդարադատության նախարարությունում, թե որքանով է համապատասխանում իրականությանը այդ հաղորդագրությունը: Սակայն բոլոր վարչություններում և բաժիններում գործակալության թղթակցին տարբեր հեռախոսահամարներ են տրամադրել, որոնց օգնությամբ, իբր, հնարավոր կլինի կապվել իրավիճակին տիրապետող մարդկանց հետ: Եվ այդպես յոթ անգամ: Արդյունքում բաժիններից մեկում նրան առաջարկեցին էլեկտրոնային հարցում ուղարկել, որի պատասխանը դեռ չի ստացվել: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |