ՈՉ ՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱ ՈՒԺ` ԼԻՆԻ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԻ ԴՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ15 փետրվարի 2005 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի հայկական քաղաքական ուժ` լինի դա Հայաստանում թե Սփյուռքում, կասկածի տակ չի դնում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, «Երկիր» շաբաթաթերթի ինտերնետ-կայքի օն-լայն հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` Ջավախքի հարցը, կապված Վրաստանի տարածքային ամբողջականության հետ, Հայաստանի ներկայիս ղեկավարության համար գոյություն չունի: Խոսվում է միայն Ջավախքի մշակութային ինքնավարության մասին: Վրաստանի համար ճակատագրական տարիներին Հայաստանը գործով ապացուցեց, որ շահագրգռված է բարեկամական պետության տարածքային ամբողջականությունում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կայունությունը Վրաստանում կենսական կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Խոսելով ամերիկա-իրանական տարաձայնությունների ուժային լուծման հնարավորության մասին` Ս.Սարգսյանը նշել է, որ «մենք հուսով ենք, որ ռազմական գործողություններ չեն լինի, եւ տարածաշրջանում` այս անգամ մեր անմիջական հարեւանությամբ չեն հայտնվի լարվածության նոր օջախներ»: Նրա խոսքերով` Հայաստանի համար դա վտանգավոր է նաեւ այն առումով, որ ցանկացած լարվածություն եւ առավել եւս ռազմական գործողություն կարող է դետոնատորի դեր խաղալ: «Հուսով ենք, որ ամերիկա-իրանական հարաբերությունները կբարելավվեն, գոյություն ունեցող խնդիրները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ավելացրել է նախարարը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |