Ադրբեջանցի փորձագետ. Օրենքով Ալիևն իրավունք չուներ հրամանագիր ստորագրել Սաֆարովին ներում շներհելու մասին![]() 31 օգոստոսի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրավունք չուներ ստորագրել Հունգարիայից հայրենիք արտահանձնված հայ սպայի մարդասպանին` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ներում շնորհելու մասին հրամանագիրը: Ինչպես Contact.az կայքում գրում է ադրբեջանցի պրոֆեսոր Հանլար Ալիկպերովը, Ադրբեջանի հանրապետության ՔՕ 82.3 հոդվածին համապատասխան, ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել 25 տարի ազատազրկմամբ, բայց ոչ ներումով: «Ելնելով վերոհիշյալից` Ադրբեջանի Հանրապետության նախագահը ոչ մի պարագայում իրավունք չուներ ներման ակտի միջոցով լիովին ազատություն շնորհել Սաֆարովին և զերծ պահել նրան հետագա անազատությունից: Առավելագույնը, ինչ կարող էր անել երկրի նախագահը, Սաֆարովի ցմահ ազատազրկումը 25 տարի ազատազրկմամբ փոխարինելն էր: Երկրի նախագահի հրամանագիրը հակասում է Ներման վերաբերյալ 8.4 կետին, որը հաստատվել է 2001թ հուլիսի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով: Ըստ այդմ, ցմահ դատապարտյալների ներման վերաբրյալ հարցը կարող է դիտարկվել միայն վերջիններիս կողմից պատժի նվազագյույնս 10 տարին կրելուց հետո: Ներման մասին ակտում նշվում է, որ Սաֆարովը դատապարտվել է Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանի կողմից 2006թ ապրիլի 13-ին: Հետևապես, ներման պահին նա 10 տարուց պակաս է պատիժը կրել»,-գրում է Հանլար Ալիկպերովը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |