ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Անկասկած, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Երեւան կատարելիք այցի ընթացքում կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջնական երկխոսությունը տարբեր մակարդակներում, առաջին հերթին երկու երկրների նախագահների միջեւ: Ելնում ենք այն բանից, որ հակամարտության մասնակիցները իրենք պետք է գտնեն հակամարտության փոխադարձաբար ընդունելի լուծում: Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցել այդ գործին ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ դառնալ ձեռք բերված պայմանավորվածության երաշխավորը», -նշել է: Նրա խոսքերով, առաջիկա բանակցությունների օրկարգի կետերից մեկը կլինի ռուս-հայկական համագործակցության հետագա խորացման վերաբերյալ մոսկովյան (2004թ. մայիս) բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկումը` մասնավորապես Հայաստանի տրանսպորտային խնդիրների լուծման, վառելիքաէներգետիկ ոլորտում, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության սուբյեկտների միջեւ ուղղակի տնտեսական կապերի ընդլայնման ոլորտներում: Բանակցությունների գերակա թեմաներից մեկը կլինի ընդլայնվող ռուս-հայկական առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար համագործակցությունը: Անդրադարձ կլինի 2005 եւ 2006 թթ. Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային տարիների անցկացման հարցերին: Կողմերը կքննարկեն նաեւ համագործակցության հարցերը ԱՊՀ շրջանակներում, այդ թվում նաեւ ՀԱՊԿ գծով, նշել է Ա. Յակովենկոն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---