Հայաստանում բենզինի գները կրկին աճում են![]() 31 օգոստոսի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի` 0.1% գնանկում և դիզելային վառելիքի` 1.0% գնաճ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. օգոստոսին 2011թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.2% և 3.9%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ`8.7% և 4.4%-ով: Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզին կարելի է գնել 550, «Պրեմիում»` 520, «Ռեգուլյար»` 500 դրամով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |