Դամասկոսում բախումները շարունակվում են, սակայն հայերը չեն պատրաստվում հեռանալ

Դամասկոսում բախումները շարունակվում են, սակայն հայերը չեն պատրաստվում հեռանալ

PanARMENIAN.Net - Այսօր Դամասոկում իրավիճակը կարելի է համարել հանդարտ, սակայն մայրաքաղաքի արևլյան արվարձաններից լսվում են ռմբակոծումների ձայներ քանի որ այնտեղ շարունակվում են բախումները: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Արաբ գրողների միության անդամ, դոկտոր Նորա Արիսսյանը: Ըստ նրա, նկատվում է այնտեղի բնակիչների հոսքը դեպի ավելի ապահով շրջաններ:

Հա հայտարարել է . «Հակառակ շրջանարության մէջ դրված անճիշտ լուրերին, Սիրիայից հայ համայնքի հավաքական հոսք չի նկատվում, կան անշուշտ մեկ կամ երկու տանսյակ ընտանիքներ որոնք Հայաստանի մեջ հաստատվելու դիմում ներկայացուցած են Սփյուռքի նախարարությանը: Պետք է ասել, որ ամարվա սկզբից հարյուրավոր սիրիահայեր ամառվա արձակուրդը անցկացնելու համար մեկնեցին Հայաստան հանգստանալու և վերադառնում են Սիրիա` դպրոցական տարեշրջանի բացման պատրաստվելու համար»:

Սիրիայում ստեղծված իրավիճակի ընթացքին Թուրքիայի բացասական դերը ակնհայտ է Սիրիայի նկատմամբ, սակայն հայերի դեմ, դժվար է ասել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---