ՀՀ նախագահ. Ուսումնական գործընթացի կատարելագործումը մեր կարևորագույն առաջնահերթություններից է 1 սեպտեմբերի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների ուշադրությանն ու խնամքին: Այդ ամենն արվում է ձեզ համար, անձամբ ձեզնից յուրաքանչյուրի համար և մեծ հաշվով մեր երկրի համար: Ես էլի առիթներ եմ ունեցել ասելու և հիմա էլ կրկնում եմ. Հայաստանը կարող է լինել միայն կրթված: Այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ»: «Հատկապես շնորհավորում եմ Հայաստանի բոլոր այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ բոլոր առաջին դասարանցիներին: Նրանք սկսում են այն ճանապարհը, որով բացահայտելու են մի նոր ու անսահման աշխարհ՝ գիտելիքի աշխարհը: Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին ու ուսանողներին նոր ուսումնական տարում: Թո՛ղ այն լինի արդյունավետ, որովհետև հենց այդ արդյունավետությամբ է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը»,-ասվում է նախագահի ուղերձում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |