Բրեդ Շերմանը կոչ է արել Բաքվին մարդասպանին ներելու փոխարեն հանձնել նրան արդարադատությանը![]() 1 սեպտեմբերի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհելու փաստը: «Ես մտահոգված են Հունգարիայի կառավարության որոշմամբ, որով ազատ է արձակվել հայ սպայի մարդասպանը, որը դատապարտված էր ցմահ բանտարկության: Ես սատարում եմ հայերին ու Հայաստանին խաղաղության ու սեփական քաղաքացիների անվտանգության ապահովման նրանց ձգտման մեջ: Ես կոչ եմ անում Բաքվին մարդասպանին ներելու փոխարեն հանձնել նրան արդարադատությանը: Բաքվի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը չի ցանկանում հրաժարվել հարևանների հասցեին սպառնալիքներից»,-ասել է Շերմանը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |