Ա.Իսկանդարյան. ԼՂՀ-ն ամենակայացածն է հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետություններից![]() 1 սեպտեմբերի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ամենակայացածն է հետխորհրդային տարածքի բոլոր չճանաչված հանրապետություններից: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ Անկախության օրվան: «ԼՂՀ-ն հաղթեց պատերազմում, վերահսկում է տարածքը, ձևավորել է պետական ինստիտուտներ, ունի Սահմանադրություն, խորհրդարան, նախագահ»,-ասել է նա: Ըստ նրա, ԼՂՀ-ն արդեն կայացել է որպես անկախ պետություն, և միջազգային ճանաչումից բացի, ունի անկախ պետությանը հատուկ բոլոր տարրերը: Ինչ վերաբերում է հանրապտեւթյան խնդիրներին, ապա ըստ Իսկանդարյանի, բացի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական բալանսի պահպանումից, ամենակարևորը շինարարության, տարածքների յուրացման, քաղաքների ու գյուղերի վերականգնման հարցերն են, ժողովրդագրական խնդիրները, քաղաքական համակարգի զարգացումը: ԼՂՀ անկախությունը հռչակվեց 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի Ժողպատգամավորների շրջանային խորհրդի համատեղ նիստում՝ ԼՂԻՄ և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |