Ռուսաստանի ջավախահայությունը Սաֆարովի արտահանձնման մասին. Ամոթ եվրոպական ծախված երկրներին![]() 1 սեպտեմբերի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը բողոքով է հանդես եկել հայ սպայի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ: Ռուսաստանի ջավախահայության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012թ օգոստոսի 31-ին հունգարական կողմը համաձայնվել է մարդասպանին արտահանձնել Բաքվին, իսկ Ադրբեջանի նախագահը նույն օրը հրամանագիր է ստորագրել` Սաֆարովին ներում շնորհելու մասին: Այն երկրում, որի բանտերում մեծ քանակությամբ քաղաքացիներ են բանտարկված` խաղաղ, բռնության տարր չպարունակող ակցիաների մասնակցելու, ազատ ընտրություններ պահանջելու, ժողովրդավարական բարեփոխումներ պահանջելու համար, նախագահն իր հրամանագրով ներում է շնորհել մարդասպանին` այդ քայլով դեմ գնալով մարդկային նորմերին և կանոններին և սատարելով գազանաբարո սպանությունը, որն իրականացվել է ազգային հողի վրա: Այս փաստը վառ կերպով ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչու ԼՂՀ-ն չի կարող մնալ այն երկրի կազմում, որը բաց կերպով ոտնահարում է միջազգային իրավունքները և բարոյականության բոլոր նորմերը, այն երկրի, որտեղ պետական մակարդակում սատարում և իրականացնում են ֆաշիզմի և հայատյացության քաղաքականություն: Մենք հաստատակամորեն բողոքում են հունգարական իշխանությունների դեմ և հայտարարում ենք, որ նրանք հավասար կերպով պատասխանատու են գազանաբարո սպանության համար: Համոզված ենք, որ Ադրբեջանի` Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ հայցը ներկայացվել է նրան արդարցնելու և պատժից ազատելու նպատակով, ինչի մասին չէին կարող տեղյակ չլինել հունգարական իշխանությունները և եվրոպական երկրները: Ամոթ այն ծախու եվրոպական երկրներին, որոնց լուռ համաձայնությամբ դավաճանվում են ժողովրդավարական արժեքները: Մենք կոչ ենք անում ՌԴ իշխանություններին, մոլորակի առաջադեմ պետություններին աջակցել մեր բողոքին և իրենց դժգոհությունն արտահայտել` ընդհուպ Հունգարիայի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելը»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |