Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու դեմ ակցիա «Հարսնաքար»-ի դիմաց![]() 1 սեպտեմբերի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու և ներում շնորհելու դեմ ևս մի բողոքի ակցիա տեղի կունենա այսօր, ժամը 19«00-ին: Ակցիայի կազմակերպիչները «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներն են : Նրանք որոշել են ակցիան անցկացնել ՀՖՖ նախագահ, Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց: «Երբ ՀՀ զինված ուժերի սպային օլիգարխի թիկնազորը ծեծելով սպանում է ու անպատիժ մնում, հունգարացիներն էլ որոշում են ՀՀ զինված ուժերի մեկ այլ սպային սպանած ադրբեջանցի մարդասպանին նվիրել Ադրբեջանին ու անպատիժ մնալ», -գրել են ակտիվիստները նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |