Տիգրան Նահապետյան. Սաֆարովի գործը ցույց տվեց, որ Բաքուն կարող է հենց նույն օրը խախտել ստորագրված պայմանագիրը![]() 1 սեպտեմբերի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելով` Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ արհամարհանքով է վերաբերում իրավունքի նորմերին և, որ այդ երկրին վստահել չի կարելի: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Նահապետյանը: Ըստ նրա, այս քայլով Ադրբեջանն ապացուցել է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ իր հայտարարությունների չհիմնավորված բնույթը: «Սա նշանակում է, որ իրավունքը որևէ կերպ չի սահմանափակում այդ պետությանը, նրա բարձրաստիճան այրերին: Այսինքն, այդ երկրի կողմից ստորագրված ցանկացած պայմանագիր կարող է խախտվել հենց նույն օրը, առանց համաշխարահյին հանրության քննադատության արձագանքի վերաբերյալ որևէ մտահոգության»,-ընդգծել է նա: Իր հերթին իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Խզմալյանը հավելել է, որ Սաֆարովին ազատելով, Ադրբեջանն այդ կերպ իր վրա է վերցրել հայ սպայի սպանության պատասխանատվությունը: Օգոստոսի 31-ին Հունգարիան հայտարարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահնձնելու մասին: Ադրբեջան ժամանելուց հետո Սաֆարովն անմիջապես ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Հունգարական իշխանությունների որոշումից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է , որ Հայաստանը խզում է Հունգարիայի հետ դիվանագիտական և բոլոր պաշտոնական հարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |