ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՑՅԱԼՈՒՄ

PanARMENIAN.Net - «Մինչեւ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Թուրքիայի կառավարությունը մտադիր չէ որեւէ մակարդակով կապեր հաստատել Հայաստանի հետ»: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի Բարձրագույն ազգային ժողովի (ԹԲԱԺ) անդամ, իշխող Ճշմարտության եւ զարգացման կուսակցության պատգամավոր Մ.Արսլանը: Նա ընդգծել է, որ Անկարայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում անփոփոխ է եւ վճռական: «Մենք դիտարկում ենք այդ հակամարտությունը ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանական ժողովուրդը»,-հայտարարել է Մ.Արսլանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նույնիսկ եթե որոշ ուժեր ժամանակ առ ժամանակ ջանում են գժտություն սերմանել երկու երկրների միջեւ, նրանք չեն կարողանա հասնել դրան: «Թուրքիայի կառավարությունը եւ խորհրդարանը պատրաստ են ցանկացած աջակցություն ցույց տալ Բաքվին հակամարտության լուծման հարցում»,-ասել է նա: Անդրադառնալով ցեղասպանության հարցում հայերի գործունեությանը արտերկրյա խորհրդարաններում` նա նշել է, որ այդ հարցը Թուրքիայի համար անցյալում է մնացել: «Անկարան լուրջ չի ընդունում Երեւանի գործունեությունը նման կեղծ պահանջներով: Արդեն աշխարհում էլ չեն քվեարկում նման դատարկ բաների համար»,-ասել է պատգամավորը եւ նշել, որ անհրաժեշտ է համարում ցեղասպանության մասին հարցի լուծումը բանակցությունների ճանապարհով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---