Իրանում ՃՏՊ արդյունքում մահացել են 19 հոգի, ևս 25-ը վիրավորվել են

Իրանում ՃՏՊ արդյունքում մահացել են 19 հոգի, ևս 25-ը վիրավորվել են

PanARMENIAN.Net - Իրանի հարավում կիրակի օրն ավտոբուսը դիպչել է քարին և շուռ եկել. մահացել են 19 հոգի, ևս 25-ը վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը՝ մեջբերելով իրանական IRNA գործակալությանը:

ՃՏՊ-ը տեղի է ունեցել Շիրազ քաղաքից 50 կմ արևմուտք հեռավորության վրա:

IRNA-ի տվյալներով, տուժածներից հինգը ծայրահեղ վիճակում են:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---