Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահն ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին

Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահն ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ:

Հանուն Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի Կարդինալ Էրդոն դատապարտել է նաև ազգային պատկանելության հողի վրա իրականացվող բռնությունն ու ատելությունը` հայցելով, որ Բարձրյալ Աստված պահպանի համայն հայ ժողովրդին և օրհնի արդարության ու խաղաղության շնորհներով, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---