Չեխիայի նախագահը քննադատել է ԵՄ որոշումը շիկացման լամպերից լիովին հրաժարվելու մասին

Չեխիայի նախագահը քննադատել է ԵՄ որոշումը շիկացման լամպերից լիովին հրաժարվելու մասին

PanARMENIAN.Net - Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատության է ենթարկել Եվրամիության որոշումը ավանդական շիկացման լամպերից էներգախնայող լամպերի անցում կատարելու մասին և հայտարարել, որ մտադիր է իր տանն օգտագործել սովորական լամպեր, հաղորդում է Չեխական ռադիոն:

ԵՄ որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ից ԵՄ բոլոր անդամ երկրներում դադարեցվում է շիկացման լամպերի արտադրությունը: Այժմ բոլորը պետք է գնեն էներգախնայող լամպեր, որոնք ավելի թանկ են սովորական լամպերից:

Մենք ազատ մարդիկ ենք և կարող ենք ինքներս որոշել, թե որ լամպն ենք ուզում գնել: Ես կասեի եվրոպացի պաշտոնյաներին. այդ որոշումը քաղաքացիներին թողեք: Հնարավորություն տվեք մեզ որոշելու, թե որ լամպն ենք ցանկանում գնել, - ասել է Կլաուսը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---