ՄԱՐՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ 4-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

PanARMENIAN.Net - Մարսելում գործող Համակարգող խորհրդի կառույցը քաղաքի Մշակույթի կենտրոնում կազմակերպել է միջոցառում` նվիրված Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման 4-րդ տարդարձին: Միջոցառմանը ելույթ ունեցած խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանը նշել է. «Այսօր, երբ ամբողջ աշխարհը հավաքվում է Օսվենցիմում, որպեսզի վճռականորն ասի «Այլեւս երբե'ք», Ֆրանսիայում ընդունված օրենքը միակն է, որ մենք կարող ենք նվիրել մեր անմեղ զոհերին»: Միջոցառման մասնակիցները նշել են, որ «Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությունը քաղաքական մահ կհանդիսանա Եվրոպայի համար» եւ, որ «Թուրքիան պետք է վերջ տա հերքել այդ ողբերգությունը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---