Ավարտվել է Արթուր Շիլաջյանի անվան թենիսի հուշամրցաշարը![]() 3 սեպտեմբերի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Թենիս» ակումբում ավարտվել են պատանեկան միջազգային հինգ մրցաշարերը, որոնք ընթացել են հինգ շաբաթ շարունակ: Վերջինն անցկացվում էր Արթուր Շիլաջյանի անվան թենիսի հուշամրցաշարը, որտեղ պայքարում էին մինչև 14 և 16 տարեկան տղաներն ու աղջիկները: Մրցաշարում հաջող են հանդես եկել հայ պատանի թենիսիստները: Մինչև 14 տարեկան աղջիկների եզրափակչում Լինդա Օհանյան-Միլենա Ավետիսյան (Հայաստան) զույգը առավելության է հասել Լուսինե Զորանյանի (Հայաստան ) և Տատյանա Մակարովայի (Ռուսաստան) նկատմամբ: Մինչև 16 տարեկան տղաների զուգախաղի հաղթող են դարձել Արշակ Ղազարյանը և Սուրեն Բաղդասարյանը, որոնք եզրափակչում պարտության են մատնել Ալեքսանդր Բակշի- Իրակլի Մետրևելի (Վրաստան) զույգին: Իսկ մինչև 16 տարեկան տղաների պայքարում Արշակ Ղազարյանը զբաղեցրել է 2-րդ տեղը` պարտվելով Ալեքսանդր Բակշիին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |