Ադրբեջանին կարող են հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից

Ադրբեջանին կարող են հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից

PanARMENIAN.Net - Սաֆարովի արտահանձնումը ցույց տվեց , որ Հայաստանը ռազմավարական պլանավորման խնդիր ունի: Արտգործնախարարի և նախագահի արձագանքը տեղին էին , սակայն Հյաաստանի ԱԳՆ-ն պետք է պատրաստ լիներ սրան: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Կանխագուշակելով միջազգային հանրության հետագա քայլերը, քաղաքագետը 2 հնարավոր զարգացումներ առանձնացրեց. Ադրբեջաբին կարող են հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և զենքի էմբարգո կիրառեն այս երկրի դեմ: Իսկ ինչ վերաբերվում է այս իրավիճակում Թուրքիայի դերին, քաղաքագետն ասաց, որ , հերթական անգամ այս ամենն արտացոլեց այդ երկրի թուլությունը. «Սա ցույց է տալիս այն, որ տվյալ դեպքում Ադրբեջանն ինքն է կառավարում Թուրքիայի միջազգային քաղաքականությունը , քանի որ այս քայլը ակնհայտորեն Թուրքիայի կողմից մտածված չէր: Սա վնասում է Թուրքիա- Ադրբեջան հարաբերություններին»:

Քաղաքագետ նշեց նաև, որ Սաֆարովը իր ողջ կյանքում պետք է ապրի՝ իմանալով, որ ինքը մարդասպան է, իսկ միջազգային հանրությունը պետք է պատժի Ադրբեջանին, քանի որ այդ երկիրն սպառնալիք է ոչ միայն Հյաստանի, այլ նաև բոլորի համար : «Սաֆարովը 1915 թ. արտացոլանքն է: Սա ինչ- ոչ տեղ կարելի է որակել որպես ցեղասպանության շարունակություն»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---