Արտակ Բեգլարյան. Հունգարիայի կառավարությունը բավական բացասական համբավ ունի Արևմուտքում![]() 3 սեպտեմբերի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման ու ներման դեպքին, նշեց, որ և միջազգային հանրության, և հայության ուշադրությունը և դժգոհությունը առաջին հերթին պետք է սևեռվեն ոչ թե Հունգարիայի, այլ կատարվածի հիմնական մեղավոր ու պատասխանատու Ադրբեջանի վրա: «Ցավոք, արձագանքներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հունգարիան մեղքի իր բաժինով հանդերձ դառնում է քավության նոխազ, իսկ ադրբեջանական իշխանությունները կրկին խուսափում են համապատասխան ու համարժեք դատապարտումից և պատժից»: Խոսելով Հունգարիայի կառավարության քայլի պատճառների մասին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը բավականին բացասական համբավ ունի Արևմուտքում, քանի որ երբեմն-երբեմն ԵՄ-ին մեղադրում է գաղութարարության մեջ և ավտորիտար քաղաքականության որոշ միտումներ է ցուցաբերում: Ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալով՝ Հունգարիան երկար ժամանակ է բանակցում է ԵՄ-ի հետ ֆինանսական աջակցություն ստանալու համար, որի դիմաց ԵՄ-ը պահանջում է ընդունել որոշ բարեփոխումներ բարձրացնելու համար Հունգարիայի քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը: «Դժվարությունների հանդիպելով ԵՄ հետ բանակցություններում՝ Օրբանի կառավարությունը գտավ շատ հեշտ միջոց վարկային գումարներ ընդգրկելու համար, այն է՝ Սաֆարովին անաղմուկ կերպով հանձնեց Ադրբեջանին: Այստեղ պետք է ուշադիր լինել, որ բաքուն ոչ թե 3 մլրդ. եվրո է տվել սաֆարովի ազատության համար, այլ այդքան եվրոյի վարկ տրամադրելու խոստում է տվել, ինչը նշանակում է, որ այդ գումարը տոկոսով ու վերադարձնելու հստակ պարտավորությամբ է տալու: Թե չէ Ադրբեջանը ո՛չ այդքան հարուստ է, ո՛չ էլ, առավել ևս, ոչ մի քաղաքացու և նույնիսկ հայասպան «հերոսի» ազատությունը չի կարող այդքան թանկ լինել ադրբեջանական իշխանությունների համար: Վառ ապացույցը Ադրբեջանում պարբերաբար կատարվող մարդու իրավունքների խախտումների աղաղակող ու զանգվածային դեպքերն են: Ավելին, ես չեմ զարմանա, որ Հունգարիան այդպես էլ չստանա խոստացված վարկը Ադրբեջանից ու Թուրքիայից»,- նշեց քաղաքագետը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |