ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ18 փետրվարի 2005 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այսօր բարեկամական հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ, հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նախարարի խոսքերով, Եգիպտոս իր այցելության ընթացքում ստորագրվել է հուշագիր Արաբական երկրների լիգայի հետ փոխհամաձայնության եւ համագործակցության մասին: Վ.Օսկանյանը նշել է նաեւ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության եւ Հայաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, սակայն Հայաստանի համար այստեղ կարգավիճակ ստանալը բավականին դժվար կլինի, քանի որ այդ կազմակերպության անդամներ Թուրքիան եւ Ադրբեջանը բնականաբար կխոչընդոտեն դրան: Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին` ապա ՀՀ-ն մասնակցում է դրան իր հնարավորությունների չափով` ելնելով իր աշխարհագրական դիրքից եւ երկաթգծի օգտագործման հնարավորության բացակայությունից` նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |