Բաքուն «գցել է» Հունգարիային. Ադրբեջանի նավթային ֆոնդը չի պատրաստվում գնել հունգարական պետական պարտատոմսերը![]() 3 սեպտեմբերի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային նավթային հիմնադրամը չի ծրագրում ներդրումներ կատարել Հունգարիայի արժեթղթերում և այլ ֆինանսական համակարգերում: Նաման հայտարարություն է այսօր տարածել ԱՀՊՆԸ -ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանին է արտահանձնվել վերջինիս կողմից 2-3 մլրդ արժողությամբ հունգարական պետական պարտատոմսերի ձեռքբերման դիմաց: ԱՀՊՆԸ -ում այս տեղեկատվությունը «կեղծ» են անվանել: Մինչ այդ ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ Սաֆարովն ազատ է արձակվել ինչ-որ «գործարքի» դիմաց, որը կնքվել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև: Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչ այդ հունգարական կողմը հաղորդում է այն մասին, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |