Շախմատային Օլիմպիադա: Հայաստանի հավաքականին հաջողվել է ոչ ոքի խաղալ Ռուսաստանի հետ![]() 3 սեպտեմբերի 2012 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում, որն ընթանում է Ստամբուլում, Հայաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի ընտրանու հետ, հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սևերով զիջել է Վլադիմիր Կրամնիկին, այնուհետև կրկին սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: Միավորներ են կիսել նաև Գաբրիել Սարգսյանն ու Դմիտրի Յակովենկոն: Հայաստանի հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնել է Սերգեյ Մովսիսյանը, որն առավելության է հասել Ալեքսանդր Գրիշուկի նկատմամբ: Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթել է Արգենտինայի ընտրանուն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |