Արգենտինայի ԱԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ

Արգենտինայի ԱԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Այսօր Արգենտինայի ԱԳ նախարար Հոկտոր Մարկոս Թիմերմանը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարարը պատվիրակության մյուս անդամների հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտ, ծանոթացավ թանգարանում ցուցադրվող նմուշներին և վերջում գրառումների մատյանում երկտող գրեց. «Մեկ մարդու ողբերֆգությունը ամբողջ մարդկության ողբերգությունն է, եկեք աշխատենք միասին երկրի վրայից ատելությունը վերացնելու համար »:

Հիշեցնենք, որ Հոկտոր Մարկոս Թիմերմանը Հայաստանում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---