ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԻՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ18 փետրվարի 2005 - 20:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ապացուցել է իր կենսունակությունը, հակամարտության կողմերը եւս գտնում են, որ այդ ձեւաչափն ամենաարդյունավետն է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք արաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հաջող զարգացման ուղղությամբ` հիմք ստեղծելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ երկխոսության համար»,-նշել է նախարարը: Նրա խոսքերով` նշված ձեւաչափից դուրս կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ջանքերը, ողջունելի է: «Ռուսաստանը եւ ԱՄՆ, ինչպես ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը, կարող են աջակցել կարգավորման մեխանիզմների որոնման խնդրում, եթե, իհարկե, կողմերը ցանկանան դա»,- ավելացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Միջնորդները կարող են օժանդակել գործընթացին, հարմար պայմաններ ստեղծել, բայց առանց կողմերի համաձայնության ոչ մի որոշում չեն կարող կայացնել: Նրա խոսքերով` ոչ ոք չի պատրաստվում ինքնիշխան պետություններին ինչ-որ որոշում պարտադրել: «Մենք կարծում ենք, որ Պրահայի գործընթացը առաջընթաց կգրանցեն, եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները պատրաստ են աջակցել դրան»,- ավելացրել է Սերգեյ Լավրովը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |