Ա. Բոժկո. Հունգարիայի հղումը Սաֆարովի մասին Բաքվից ստացած հավաստիացումներին տարօրինակ է![]() 4 սեպտեմբերի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Հունգարական կառավարությունը, նախքան Սաֆարովին հանձնելու որոշում ընդունելը, պետք է պաշտոնական կամ ոչ պաշտոնական խորհրդատվություններ նախաձեռներ Հունգարիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: «Չէ որ դժվար չէր գուշակել, թե նման քայլն ինչպիսի արձագանք կառաջացներ Հայաստանում, նույնիսկ եթե Ալիևը չարդարացներ մարդասպանին»,- նշել է նա: Ինչպես նշել է նախկին դիվանագետը, այս հարցը, դատելով ամեն ինչից, մշտապես ծագել է հայ-հունգարական շփումների ժամանակ: «Նման խորհրդատվությունները, նույնիսկ տեղեկատվության մտածված արտահոսքը, դիվանագիտության ունիվերսալ կանոն է, որին հաճախ դիմում են երկրները, որոնք իրենց անվանում են բարեկամական և ձգտում են պահպանել լավ հարաբերություններ: Ուստի հունգարական ԱԳՆ վկայակոչումներն ադրբեջանական կողմից ստացված հավաստիացումների վերաբերյալ, որոնք դրդել են Հունգարիային հանձնել մարդասպանին, քիչ համոզիչ են, եթե ոչ տարօրինակ»,- հայտարարել է Բոժկոն: Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |