Թայգեր Վուդսը դարձել է առաջին գոլֆիստը, ով վաստակել է ավելի քան 100 միլիոն դոլար![]() 4 սեպտեմբերի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Թայգեր Վուդսը դարձել է առաջին գոլֆիստը PGA տուրի պատմության մեջ, ում հաջողվել է վաստակել ավելի քան 100 մլն դոլար: Այժմ Վուդսի հաշվին կա 100 մլն 350 հազար դոլար մրցանակային գումար, որը նա վաստակել է իր կարիերայի ընթացքում: «Ես ավելի քիչ մրցաշարերում եմ հաղթել, քան Սեմ Սնիդը, բայց ակնհայտ է, որ նա ապրել է այլ դարաշրջանում: Այնպես է ստացվել, որ հաղթանակներ եմ տարել այն ժամանակ, երբ մրցանակային գումարները սկսել են աճել»,- Վուդսի խոսքերը մեջբերում է ESPN-ը: Վուդսը հաղթանակ է տարել 74 մրցաշարերում, իսկ Սնիդը, ով մահացել է 2002-ին 89 տարեկանում, 82: Սակայն Սնիդն իր կարիերային ընթացքում վաստակել է ընդամենը 620 հազար դոլար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |