Ֆրանսիան գտնում է, որ Բաքվում Սաֆարովին ներում շնորհելու որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին![]() 4 սեպտեմբերի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը սեպտեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Ֆրանսիան իր «մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ£ 2006 -ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկությանª 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներևակայելի սպանության համար£ Ֆրանսիան, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին և կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը», հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո ծառայությունը£ ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |