Շախմատի Օլիմպիադա. Հայտնի են Հայաստանի և Չինաստանի հավաքականների կազմերը![]() 4 սեպտեմբերի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը, որը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում խաղալու է Չինաստանի հետ: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը հանդիպելու է Հաո Վանգին, Սերգեյ Մովսիսյանը` Յուե Վանգին, Վլադիմիր Հակոբյանը` Լիրեն Դինգին, Գաբրիել Սարգսյանը` Քսիանգժի Բուին: 6 տուրերից հետո հայ շախմատիսները 11 միավորով Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականների հետ կիսում են 1-3-րդ տեղերը: Չինաստանն ունի 10 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Օլիմպիադայում աշխարհի գործող չեմպիոն հայ շախմատիստները վստահ են հանդես գալիս, նրանք 6 տուրերում հաղթանակ են տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, այնուհետև կիսել են միավորները Ռուսաստանի հետ: Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին: 40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |