Շախմատի Օլիմպիադա. Հրապարակվել են Հայաստանի և Իտալիայի կանանց հավաքականների կազմերը

Շախմատի Օլիմպիադա. Հրապարակվել են Հայաստանի և Իտալիայի կանանց հավաքականների կազմերը

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում խաղալու է Իտալիայի հետ:

Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Էլենա Սեդինան, Լիլիթ Մկրտչյանը խաղալու է Օլգա Զիմինայի հետ, Լիլիթ Գալոյանը` Մարիա Բրունելլոյի, Մարիա Կուրսովան` Մարիագրազիա դե Ռոսայի:

Հայաստանի կանանց հավաքականը հավաքել է 8 միավոր և բարձրացել 23-րդ հորիզոնականը: Աղյուսակը 11 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը:

Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: Հանդես են գալիս 122 հավաքականներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---