Եվրոպացի մրցավարները Շվեյցարիայում անցկացնում են ավանդական ամառային հավաքը![]() 4 սեպտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ առաջատար եվրոպական մրցավարները մեկնելու են Շվեյցարիա մրցավարների ավանդական ամառային հավաքին մասնակցելու համար, որը կազմակերպվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Հանդիպումները, որոնք տեղի են ունենում Ժնևում և եվրոպական ֆուտբոլային միության Նյոնի կենտրոնակայանում, վաղուց դարձել են ՈՒԵՖԱ-ի օրացույցի անքակտելի մասը: Դրանց նպատակն է տարեց տարի օգնել մրցավարներին պատրաստվել ակումբների և հավաքականների համար ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի նոր սեզոնին: Այս տարի հավաքին կմասնակցեն 22 էլիտային, 14 սկզբնական էլիտային և 55 առաջին կարգի մրցավարներ: Երկուշաբթիից չորեքշաբթի օրերին ՈՒԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովի անդամները նրանց հետ կիսվելու են փորձով և տալու հրահանգներ ու խորհուրդներ: Մրցավարներն անցնելու են նաև ֆիզիկական պատրաստվածության թեստ և ըստ դրա արդյունքների ստանալու են գնահատականներ: Այսօր միջազգային մակարդակի մրցավարները պետք է գերազանց ֆիզիկական պատրաստվածություն ունենան, որպեսզի համապատասխանեն պրոֆեսիոնալ ֆուտբոլի ժամանակակից պահանջներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |